Մեր մասին

<<Միսս Երևան>>գեղեցկության մրցույթի կազմակերպիչն է հանդիսանում <<Երևանի Սիրուն Աղջիկ>> նախագիծը, ի դեմս տնօրեն՝Արթուր Վարդապետյանի։

Կազմակերպիչների նպատակն է ամենամյա մրցույթ կազմակերպելով ընտրել Երևանի գեղեցկուհուն, որը ողջ տարի կմասնակցի Երևանում կայանալիք բարեգործական, սոցիալական, նորաձևության, սպորտի և տուրիզմի բնագավառի ծրագրերին:

Բոլոր մասնակիցներն ստանալու են «Երևանի Սիրուն Աղջիկ» տիտղոսը:

Նրանք ևս մասնակցության հնարավորություն կունենան համայնքային,

մշակութային և կոմերցիոն միջոցառումներին:

ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ

Մրցույթը բաղկացած է 3 մասից և ամբողջությամբ ցուցադրվելու

է TV-Show ֆորմատով:

1-ին փուլ՝ ԸՆՏՐԱԿԱՆ

Հավաքագրվում են մասնակիցների տվյալները: Հարցազրույցի միջոցով

ընտրվում են մրցույթին համապատասխան չափորոշիչներով գեղեցկուհիներ:

Վարպետաց դասերի շնորհիվ բարելավվում են նրանց հմտություններ:

2-րդ փուլ՝

Մասնակիցները բաժանվում են խմբերի և կատարում առաջադրանքներ:

Ինտելեկտուալ, խոհարարական, սպորտային և հոգեբանական

փորձությունները հաղթահարողները անցնում են հաջորդ փուլ:

3-րդ փուլ՝ ԴԵՖԻԼԵ

Աղջիկներն իրենց հմտությունները ցուցադրում են բեմում և ժյուրին

ընտրում է տարվա ՄԻՍՍ ԵՐԵՎԱՆ հաղթողին: Երեկոն ուղեկցվելու է

շքեղ շոու ծրագրով և հայտնի հյուրերի ինտերակտիվությամբ: